ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1. Վարձատուի իրավունքներն ու պարտականությունները
1.1. Վարձատուն իրավունք ունի՝
1.1.1. Վարձակալի կողմից Տրանսպորտային միջոցի վարձակալության վճարը վճարելու ժամկետների խախտման դեպքում Վարձակալից պահանջելու վերադարձնել Տրանսպորտային միջոցը և վճարել Պայմանագրով սահմանված տուժանքը.
1.1.2. Վարձակալից պահանջել վճարել՝ Տրանսպորտային միջոցը վերջինիս հանձնվելու պահից սկսած՝ մինչև դրա ետ հանձնելը Վարձատուին, ընկած ժամանակահատվածի ընթացքում կատարված ճանապարհային երթևեկության կաննոների խախտման հետևանքով առաջացած տուգանքները, ինչպես նաև հատուցել՝ Տրանսպորտային միջոցին կամ երրորդ անձանց կյանքին կամ առողջությանը կամ գույքին հասցված վնասները ամբողջ ծավալով:
1.1.3. Եթե Վարձակալը Տրանսպորտային միջոցից օգտվում է Պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանը անհամապատասխան, ապա միակողմանի լուծելու Պայմանագիրը:
1.2. Վարձատուն պարտավոր է՝
1.2.1. Տրանսպորտային միջոցը հանձնել Վարձակալին սարգին վիճակում՝ դրա նշանակությանը համապատասխան շահագործելու համար.
1.2.2. Վարձակալին հանձնել տվյալ Տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը և մյուս փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են դրա օգտագործման համար.
1.2.3. Իր հաշվին կատարել վարձակալության հանձնված Տրանսպորտային միջոցի հիմնական վերանորոգումը.
1.2.4. Իր հաշվին կատարել Տրանսպորտային միջոցի պարտադիր ապահովագրություն:

2. Վարձակալի իրավունքներն ու պարտականությունները

2.1. Վարձակալն իրավունք ունի՝
2.1.1. Պահանջել Վարձատուից՝ սույն պայմանագրի 2.2.1. կետում սահմանված ժամկետնում իրեն տրամադրել Տրանսպորտային միջոցը.
2.2. Վարձակալը պարտավոր է՝
2.2.1. Տրանսպորտային միջոցի վարձակալության ողջ ժամանակահատվածում այն պահպանել պատշաճ վիճակում, ներառյալ՝ ընթացիկ վերանորոգումը.
2.2.2. Տրանսպորտային միջոցի վարումը և դրա առևտրային ու տեխնիկական շահագործումն իրականացնել իր ուժերով և իր հաշվին.
2.2.3. Կատարել Տրանսպորտային միջոցի պահպանման, ներառյալ դրա շահագործման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կատարել Տրանսպորտային միջոցի առևտրային շահագործման հետ կապված ծախսերը, ներառյալ՝ վառելիքի և շահագործման ընթացքում օգտագործվող այլ նյութերի համար ծախսերը և գանձումների վճարը:
2.2.4. Տրանսպորտային միջոցն օգտագործել դրա նպատակներին և նշանակությանը համապատասխան,
2.2.5. Չշահագործել Տրանսպորտային միջոցը, եթե այն կարող է վտանգի ենթարկվել, վնասվել/ դժվար անցանելության կամ այլ պատճառներով/,
2.2.6. Առանց Վարձատուի համաձայնության, չհանձնել Տրանսպորտային միջոցը ենթավարձակալության կամ այլ անձի շահագործման:
2.2.7. Ամբողջությամբ վերականգնել իր մեղքով Տրանսպորտային միջոցին հասցված նյութական վնասները / ավտոմեքենայի վթար և այլ դեպքերում/
2.2.8. Իր հաշվին վճարել վարձակալության հանձնված Տրանսպորտային միջոցի վրա հաշվեգրված տուգանքները, որոնք գոյացել են ճանապարային երթևեկության կանոնների խախտման հետևանքով:
2.2.9. Սույն պայմանագրի դադարեցման դեպքում 1 ժամվա ընթացքում Վարձատուին վերադարձնել Տրանսպորտային միջոցն այն վիճակում, ինչպես այն ստացել է՝ հաշվի առնելով բնականոն մաշվածությունը:

3. Ընդհանուր դրույթներ

Վարձատուի անվանումը և կազմակերպաիրավական ձևը` «Արբիթրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, սույն պայմանագրում՝ (Վարձատու):
Վարձատուի գործունեության իրականացման վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Գյուլբենկյան փողոց 35/1, թիվ 2:
Վարձատուի հարկ վճարողի հաշվառման համարն է (ՀՎՀՀ)՝ 00176781:

 

There is no selected car class in current office. Please choose another Class!