Գաղտնիության քաղաքականություն

This Privacy Policy describes how your personal information is collected, used, and shared when you visit or make a purchase from car4rent.am (the “Site”).

 

Կայքի գաղտնիության քաղաքականություն

Սույն գաղտնիության քաղաքականությունը կազմվել է «Car4Rent» ՍՊԸ կողմից (հասցե՝ ՀՀ, Երևան, Չայկովսկու փող. 15), այսուհետ՝ «մենք» կամ «կազմակերպություն», և նախատեսված է այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են սույն կայքում   կազմակերպությանի կողմից իրենց անձնական տվյալների օգտագործմամբ: Կայքի բովանդակությունը և սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: Սույն կայքում օգտագործվող բոլոր տերմիններն ունեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ «Օրենք») սահմանված իմաստը:

Օրենքի համաձայն անձնական տվյալ է համարվում որևէ ֆիզիկական անձի վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիրոեն բացահայտել տվյալ անձի ինքնությունը:

Մեր կայքում Ձեր անձնական տվյալների օգտագործման, պաշտպանության և այլ կերպ պահպանման մեթոդներին ծանոթանալու համար խնդրում ենք ուշադիր ծանոթանալ մեր գաղտնիության քաղաքականությանը:

Ինչպե՞ս ենք մենք տեղեկություններ հավաքագրում:

Մենք Ձեզանից տեղեկություններ ենք հավաքագրում հետևյալ միջոցներով.  

  • Երբ Դուք լրացնում եք մեր կայքում տեղադրված հայտերը (այսուհետ՝ «Հայտեր»)
    • Բաժանորդագրվում եք նորություններին
    • Լրացնում եք «Հետադարձ կապ» ձևը
  • Այցելում եք մեր կայք (այս դեպքում տեղեկատվությունը պահպանվում է «Cookies» բաժնում): Մանրամասն՝ 5-րդ բաժնում:

Նշված միջոցներով ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է անձնական տեղեկատվություն/ տվյալ:

Ինչպիսի՞ անձնական տեղեկատվություն ենք մենք հավաքագրում:

Մենք հավաքագրում ենք Հայտերով պահանջվող, IP հասցեներից ստացվող և «Cookies» բաժնում պահպանվող տեղեկատվությունը (անձնական տվյալները): Ձեր անձնական տվյալները հասանելի են դառնում այն պահից, երբ բաժանորդագրվում եք նորություններին, մինչև այն պահը, երբ դադարեցնում եք բաժանորդագրությունը: IP հասցեներից տվյալների ստացումը և «Cookies» բաժնում դրանց պահպանումը սկսվում է ավտոմատ կերպով այն պահին, երբ Դուք այցելում եք մեր կայք:

Դուք կարող եք դադարեցնել բաժանորդագրությունը նորությունների վերջում տեղադրված «Դադարեցնել բաժանորդագրությունը» հղումով:

Ինչպե՞ս ենք մենք օգտագործում Ձեր տվյալները:

Մենք կարող ենք օգտագործել գրանցման, նորություններին բաժանորդագրման,  «Հետադարձ կապ» ձևի կամ Հայտերի լրացման կամ կայքից որևէ այլ կերպ օգտվելու միջոցով Ձեզանից հավաքագրված տվյալները հետևյալ նպատակներով.

  • Սպասարկման որակի բարձրացման նպատակով կայքի բարելավման համար
  • Հաճախորդների պահանջներին համապատասխանող սպասարկման որակի ապահովման համար
  • Ներդրողների համար նախատեսված նորություններ պարունակող էլեկտրոնային նամակների ուղարկման համար
  • Ձեզ հետ կապ հաստատելու խնդրանքին արձագանքելու համար

Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը կուտակվում է տվյալների շտեմարանում (մանրամասն՝ 4-րդ բաժնում), որը թարմացվում է յուրաքանչյուր անգամ՝ նոր տեղեկություն ստանալիս: Բաժանորդագրության դադարեցման Ձեր հայտն ուղարկելուց անմիջապես հետո Ձեր անձնական տվյալները կպահպանվեն դադարեցված բաժանորդների ցանկում:

Մենք պարտավորվում ենք

  • Չօգտագործել կեղծ կամ ապակողմնորոշիչ  վերնագրեր կամ էլեկտրոնային հասցեներ
  • Եթե հաղորդագրությունը հանդիսանում է գովազդ՝ ողջամիտ կերպով որակել այն որպես այդպիսին
  • Բոլոր հաղորդագրություններում նշել մեր գործունեության կամ գլխամասային գրասենյակի փաստացի հասցեն
  • Ստուգել երրորդ անձանց էլեկտրոնային մարքեթինգային ծառայությունների համապատասխանությունը (առկայության դեպքում)
  • Անմիջապես արձագանքել բաժանորդագրության դադարեցման դիմումներին
  • Հնարավորություն տալ օգտագործողներին դադարեցնել բաժանորդագրությունը՝ սեղմելով յուրաքանչյուր էլեկտրոնային նամակի վերջում նշված հղումը:

Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում Ձեր տվյալները:

Ձեր անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով մարդկանց (Կազմակերպության աշխատակիցների), ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը:

Ցանկացած օգտագործողի կողմից անձնական տեղեկությունների տրամադրման ժամանակ մենք կիրառում ենք անվտանգության մի շարք միջոցներ:

Արդյո՞ք մենք օգտագործում ենք «cookies» բաժինը:

Այո: «Cookie»-ները փոքր ֆայլեր են, որոնք որևէ կայք կամ ծառայություն մատուցող ուղարկում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակին վեբ-բրաուզերի միջոցով (Ձեր թույլտվության դեպքում), և որոնք թույլ են տալիս տվյալ կայքի կամ ծառայություն մատուցողի համակարգերին ճանաչել Ձեր բրաուզերը և որսալ ու հիշել որոշակի տեղեկատվություն: Դրանք օգնում ենք մեզ հասկանալ Ձեր նախընտրությունները՝ հիմնվելով կայքում իրականացված Ձեր նախկին կամ ընթացիկ գործողությունների վրա, ինչն իր հերթին մեզ հնարավորություն է տալիս բարելավել Ձեզ մատուցվող ծառայությունների որակը: Մենք օգտագործում ենք «Cookie»-ները նաև կայքի գործածության և այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացման նպատակով, ինչն օգնում է բարելավել կայքը և նոր գործիքներ մշակել:


Մենք օգտագործում ենք «Cookie»-ները

  • Հետագա այցելությունների նպատակով օգտագործողների նախընտրությունները հասկանալու և հիշելու համար
  • Գովազդին հետևելու համար
  • Կայքի գործածության և այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացման նպատակով՝ հետագայում կայքի որակի բարելավման և նոր գործիքների մշակման համար: Մենք կարող ենք նաև օգտվել վստահելի երրորդ անձանց ծառայություններից, որոնք կհետևեն նշված տեղեկություններին մեր անունից:

Դուք կարող եք ընտրել այնպիսի կարգաբերում, որ յուրաքանչյուր անգամ կայքի կողմից «Cookie» ուղարկվելիս Ձեր համակարգիչը տեղեկացնի Ձեզ այդ մասին, կամ պարզապես անջատել բոլոր «Cookie»-ները: Դա կատարվում է բրաուզերի կարգաբերումների միջոցով: Քանի որ բրաուզերները մի փոքր տարբերվում են իրարից, փորձեք կատարել «Cookie»-ների հետ կապված անհրաժեշտ փոփոխությունները բրաուզերի «Օգնության մենյու» բաժնի միջոցով:

Մենք ընդունում ենք «Չհետևել» ազդանշանները և չենք հետևում Ձեր բրաուզերին, չենք ուղարկում «Cookie»-ներ կամ կիրառում դրանք գովազդային նպատակներով, եթե բրաուզերի «Չհետևել» մեխանիզմն ակտիվացված է:

«Cookie»-ներն անջատելու դեպքում կայքի որոշ ֆունկցիաներ կարող են կասեցվել:

Տեղեկությունների տրամադրումը երրորդ անձանց

Մենք չենք վաճառում կամ այլ կերպ փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց այդ մասին Ձեզ նախապես տեղեկացնելու: Վեբ-կայքի հոսթինգն իրականացնող մեր գործընկերները և այլ անձինք, ովքեր աջակցում են մեզ կայքի շահագործման, գործունեության իրականացման, օգտագործողների սպասարկման հարցում, երրորդ կողմ չեն համարվում՝ պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը: Մենք կարող ենք նաև հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում, կայքի քաղաքականությունների կիրառման, մեր կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով: Հարկ է նշել, որ մենք թույլ չենք տալիս որևէ երրորդ կողմի իրականացնել կայքի տիրույթում օգտագործողների պահվածքի ուսումնասիրություն:

Այնուամենայնիվ, հաճախորդի վերաբերյալ ոչ անձնական տեղեկությունները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգի, գովազդի կամ այլ նպատակներով:

Երրորդ կողմի հղումներ

Մենք մեր կայքում չենք ներառում կամ առաջարկում երրորդ անձանց պրոդուկտներ կամ ծառայություններ:

Google

«Google»-ի գովազդային պահանջները սահմանվում են «Google»-ի Գովազդի սկզբունքներով: Դրանք կիրառվում են հաճախորդների համար կայքից օգտվելու առավել հաճելի փորձ ապահովելու նպատակով: 

https://support.google.com/adwordspolicy/answer/1316548?hl=en  

Մենք մեր կայքում կիրառում ենք «Google AdSense Advertising»:


Որպես երրորդ կողմ հանդիսացող վաճառող՝ «Google»-ն օգտագործում է «Cookie»-ները մեր կայքում հայտարարություններ ներկայացնելու նպատակով: «Google»-ի կողմից կիրառվող «DART cookie»-ն հնարավորություն է տալիս մեր կայքի օգտագործողներին ներկայացնել հայտարարություններ՝ հիմնվելով նախկինում կայքի այցելությունների, ինչպես նաև այլ ինտերնետ կայքերի այցելությունների վրա: Օգտագործողները կարող են հրաժարվել «DART cookie»-ի կիրառումից՝ այցելելով «Google»-ի հայտարարությունների (Google Ad) և գործընկերների (Content Network) գաղտնիության քաղաքականության բաժին:

Մենք ձեռնարկել ենք հետևյալ գործողությունները

  • Կայքի այցելուներին գովազդի ներկայացում «Google AdSense»-ի միջոցով (remarketing)
  • «Google Display Network»-ի հղումների դիտումների քանակի վերաբերյալ տեղեկատվության ներկայացում (impression reporting)
  • Դեմոգրաֆիկ տվյալների և հետաքրքրությունների վերաբերյալ տեղեկությունների ներկայացում
  • «DoubleClick Platform»-ի ներմուծում

Մենք որպես երրորդ կողմ հանդես եկող վաճառողների հետ միասին (ինչպես օրինակ «Google»-ը) կիրառում ենք առաջին (ինչպես օրինակ «Google»-ի վերլուծական «cookie»-ները) և երրորդ (ինչպես օրինակ «DoubleClick cookie»-ները) կողմի «cookie»-ներ կամ երրորդ կողմի այլ նույնականացման միջոցներ օգտագործողների՝ գովազդի ցուցադրումներից և մեր կայքի հետ կապված այլ գովազդային գործառույթներից օգտվելու վերաբերյալ տվյալների հավաքագրման համար:


Մասնակցության դադարեցում


Օգտագործողները կարող են ընտրել «Google»-ի միջոցով գովազդման ձևը «Google Ad կարգաբերումներ» էջից: Դուք կարող եք հրաժարվել գովազդից նաև «Network Advertising Initiative Opt Out» էջից կամ «Google Analytics Opt Out» բրաուզերի հավելվածի միջոցով:

Օգտագործողները կարող են մեր կայք այցելել անանուն: Այս դեպքում գրանցված «Cookie»-ներից բացի այլ անձնական տեղեկատվություն չի հավաքագրվում (մանրամասն՝ «Cookie»-ների վերաբերյալ 2-րդ և 5-րդ բաժիններում):

Մենք իրավունք ունենք ցանկացած ժամանակ առանց նախապես տեղեկացնելու միակողմանիորեն փոփոխել գաղտնիության քաղաքականությունը:

Դուք կծանուցվեք գաղտնիության քաղաքականության փոփոխությունների վերաբերյալ էլեկտրոնային նամակի միջոցով, եթե բաժանորդագրված եք նորություններին:

      Հետադարձ կապ

Սույն գաղտնիության քաղաքականության հետ կապված ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք դիմել մեզ ստորև ներկայացված հասցեով.

Car4rent LLC
Chaykovski str. 15, Yerevan, Armenia

There is no selected car class in current office. Please choose another Class!